Լրահոս
Օրվա լրահոսը

«80-ամյա անձն իր ունեցվածքից 200.000 դոլար նվիրել է դատավոր որդուն, մնացածը՝ երկու աղջիկներին». Արթուր Վաղարշյան

Մայիս 29,2019 15:12

ԱԺ նիստում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանին հետեւյալ հարցն ուղղեց. «Անարդար եւ կաշառակեր դատավորը կարո՞ղ է արդարադատություն իրականացնել»: Արթուր Վաղարշյանը հարցին հստակ չարձագանքեց, միայն ասաց. «Համոզված եղեք՝ կան մարդիկ, որոնք կփոխվեն, կվերադաստիարակվեն, իսկ որոշները չեն կարող վերափոխվել: Սա հոգեբանական հատկություն է»:

Հայկ Կոնջորյանը շարունակեց. «Որոշ դատավորներ, ըստ մամուլի հրապարակումների, տասնյակ հազարավոր դոլարների, միլիոնների եւ անշարժ գույքի են տիրապետում. շատ դեպքերում կասկած է առաջանում՝ այդ ամենի ձեռքբերման վերաբերյալ: Դժվար է պատկերացնել, թե նման կարողությունն ինչպես է կուտակվել»:

Արթուր Վաղարշյանն արձագանքեց. «Գտնում եմ, որ գործող օրենքներն ունեն գործիքակազմ՝ դատավորի ունեցվածքի դրության ստուգում կատարելու համար: Որեւէ արգելք չկա այդ հարցում: Այստեղ, սակայն, պետք է զգույշ լինել: Մեկի հետ հանդիպեցի, ով ահավոր վրդովված էր: Խոսքն 80 տարեկան մարդու մասին է, որը մտահոգ է, որ շուտով մահանալու է: Դա հաշվի առնելով՝ նա ունեցվածքը բաժանել է զավակների միջեւ: Ունեցվածքից 200 000 դոլար նվիրել է որդուն, որը դատավոր է, մնացածը՝ երկու աղջիկներին: Սա մամուլում վրդովմունք առաջացրեց, բայց զգույշ պետք է լինել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031