Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյանը բացեցին. բուքմեյքերների աշխատակիցները սպասում են Բաբկեն Թունյանի պատասխանին

Մայիս 29,2019 13:57

Բուքմեյքերական ընկերությունների 5 ներկայացուցիչներ գտնվում են Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում: Նրանք հանդիպել են հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Ազգային ժողովի մոտ բողոքի ցույց են անում բուքմեյքերական ընկերությունների հարյուրավոր աշխատակիցներ: Մայրաքաղաք են եկել մարզերի գրասենյակներից:

Նրանք Ազգային ժողովի հետնամուտքի մոտ ելույթներ ունենալուց հետո տեղափոխվեցին Բաղրամյան պողոտա եւ այն փակեցին: Այսօր մոտ 2 ժամ մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը փակ մնաց, ցուցարարները որեւէ կերպ չէին համաձայնում այն բացել: Չբացեցին նույնիսկ այն ժամանակ, երբ որոշվեց, որ նրանց պատվիրակությանը ԱԺ-ում կընդունեն:

Ցույցի մասնակիցները որոշեցին պողոտան բացել միայն այն ժամանակ, երբ հավաստիացան, որ իրենց ներկայացուցիչներին հենց հանձնաժողովի նախագահն է ընդունել:

Բուքմեյքերների աշխատակիցները սպասում են հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի պատասխանին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031