Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պետք է քննվեն այդ բողոքները, եթե ՍԴ-ն վարույթ ընդունեց միջնորդությունը. «Ժողովուրդ»

Մայիս 29,2019 13:53

«Մարտի 1»–ի քրեական գործի՝ դատարանից դատարան շրջագայությունը շարունակում է մնալ ամենաքննարկվող հարցը։ Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում գտնվող քրեական գործն ուղարկել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ ամբաստանյալներից սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության եւ առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը որոշելու համար։

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել Սահմանադրական դատարան, ներկայացնում ենք հարցերն ու պատասխանները։

–Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը  եւ Գլխավոր դատախազությունը Վերաքննիչ բողոքներ են բերելու այս որոշման դեմ։ Ինչպես պետք է քննվեն այդ բողոքները, եթե ՍԴ-ն վարույթ ընդունեց միջնորդությունը։

–Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանված է Սահմանադրությամբ եւ «Սահմանադրական դատարանի մասին» Սահմանադրական օրենքով, որոնցով էլ Սահմանադրական դատարանը ղեկավարվում է Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների, ինչպես նաեւ սույն դիմումի նախնական ուսումնասիրության եւ հետագա ընթացքի առումով։

-ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը մասնակցել են 2008թ֊-ի մարտին ՍԴ ներկայացրած դիմումի քննությանը։ Այս գործն այդ դեպքերի մասին Է։ Նրանք մասնակցելո՞ւ են այս գործով լսումներին։

–Սահմանադրական դատարանում գործերի քննությանը Սահմանադրական դատարանի դատավորների մասնակցության հետ կապված հարաբերությունները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սույն դիմումի առումով եւս ընթացակարգերը պահպանվում են սահմանված կարգով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031