Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում Հենրիխ Մխիթարյանի համար անվտանգության երաշխիքներ իրականում չկան». Մխիթար Հայրապետյան

Մայիս 29,2019 13:48

«Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու շուրջ աշխարհը քննարկում է՝ ճի՞շտ էր նրա չմասնակցելու որոշումը, թե ոչ: Հարցը շատ պարզ պատճառ ունի: «Ոչ ռասիզմին» սկզբունքը որդեգրել է մարզաշխարհը: Բայց նման նվեր մատուցելը Ադրբեջանին, նկատի ունեմ՝ եզրափակիչը Բաքվում անցկացնելը, այդ սկզբունքի ոտնահարում էր մարզաշխարհի կողմից»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Նրա բնորոշմամբ՝ «ոչ ռասիզմին» սկզբունքի ոտնահարումը փաստում են Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները. «Երեկ Մխիթարյանի մարզահագուստով բոլոր երկրպագուներին մանրակրկիտ ստուգել են ոստիկանները: Իսկ ծագումով հայերը, որոնք այլ երկրների քաղաքացիներ են, չեն կարող ներկա լինել խաղին: Տեղեկություն կա, որ Մխիթարյանի առաջ նախապայմաններ են դրվել՝ կապված հայկական դրոշը բարձրացնելու հետ: Սա խոսում է այն մասին, որ անվտանգության երաշխիքներ իրականում չկան, Ադրբեջանի վստահեցումները դատարկախոսություն են»:

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշումը ճիշտ էր, քանի որ անվտանգության երաշխիք չկա. «Մարզաշխարհը հետագայում պետք է հաշվի առնի ռասիզմի բարձր դրսեւորումը եւ Ադրբեջանին նման «նվերներ» մատուցելիս հաշվի առնի իրավիճակը: Մենք սատարում ենք մեր ֆուտբոլիստի ճիշտ որոշումը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031