Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. Արհմիությունները գոյություն ունեն, բայց աշխատավորների իրավունքները պաշտպանող կառույց որպես չի գործում. «Ժողովուրդ»

Մայիս 29,2019 13:42

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չհերքեց, որ ԵՄ-ի կողմից առաջարկված նման համամասնության շուրջ իսկապես քաղհասարակության ներկայացուցիչները վերապահումներ ունեն։

«Դա իմպերատիվ պահանջ է, եւ ձեւաչափը իրենք են տվել։ Չգիտենք՝ հայկական կողմի հետ կոնսուլտացիաներից հետո է այդ ձեւաչափն ընտրվել, թե Եվրամիության կողմից մոտեցում է։ Խնդիրը կայանում է նրանում, որ այդ ձեւաչափը ԵՄ անդամ երկրների համար, տրամաբանական է, նրանք ունեն ե՛ւ գործատուներ, ե՛ւ արհմիություններ, որոնք դեր ունեն եւ քադհասարակության ներկայացուցիչներ, որոնք կայացած են», – նկատեց Սաքունցը։

Նա ֆորմալ մոտեցում համարեց նման բաժանումը՝ ընդգծելով, որ գործատուների կազմակերպություններն ավանդաբար գործել են իշխանության թելադրանքով, նրանց անվան տակ։ «Անկախ գործատուներ չենք ունեցել։ Արհմիությունները գոյություն ունեն, բայց աշխատավորների իրավունքները պաշտպանող կառույց որպես չի գործում։ Կարծես թե մենք չենք տեսել նրանց կողմից լուրջ գործողություն, եւ սա այն դեպքում, երբ լայնորեն խախտումներ են եղել աշխատողների իրավունքների առումով։ Մենք ոչ թե թերագնահատում ենք, այլ չենք տեսել նրանց աշխատանքը։ Սրա մասին է խոսքը», – ևշեց նա՝ հավելելով, որ այս մասով տարբեր հանդիպումների ժամանակ բավական հարցադրումներ են եղել, սակայն վերջնական պատասխան եւ որոշում առկա չէ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031