Լրահոս
Օրվա լրահոսը

Տասնամյակներ շարունակ Հայաստանում իրենց թալանածով արտասահմանում բիզնեսներ հիմնածները, պարզվում է, խիստ մտահոգված են օտարերկրյա ներդրումների պակասով. «Հայկական ժամանակ»

Մայիս 29,2019 13:32

Եթե, օրինակ, մարդը տասը տարի զբաղեցրել է նախագահի պաշտոնը, ու արդյունքում, իր իսկ խոստովանությամբ, դարձել է երկրի 200 ամենահարուստ մարդկանցից մեկը, նրան պատասխանատվության ենթարկելու համար կարող է նաեւ դատարանի որոշում չպահանջվել։ Ու այդպիսի նախկին պաշտոնյաներն ու նրանց տադանդաշատ ազգականները շատ-շատ են։ Բայց հո չե՞ն ասելու, որ իրենք պատասխանատվության ենթարկվելուց են վախենում։ Ստիպված այլ պատճառ են հորինել՝ իբր անցումային արդարադատություն կիրառել չի կարելի, որովհետեւ դա լրջորեն կվնասի օտարերկրյա ներդրումներին։

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում իրենց թալանածով արտասահմանում բիզնեսներ հիմնածները, պարզվում է, խիստ մտահոգված են օտարերկրյա ներդրումների պակասով։ Իսկապե՞ս անցումային արդարադատությունը կվնասի օտարերկրյա ներդրումներին։ Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, ասենք, այսպիսի տեսարան, արտասահմանյան խոշոր գործարարը մտադրվում է ներդրումներ կատարել Հայաստանում, մանրամասն ծրագրեր է մշակում, հետո հանկարծ ասում է «յա, սրանք ուզում են պատժե՞լ նախկինում երկիրը թալանածներին, բայց դա խայտաոակություն է, ինչպե՞ս կարելի է ներդրումներ կատարել այդպիսի երկրում» ու փոշմանում է:

Կամ՝ պատկերացրեք այսպես։ Որեւէ արտասահմանյան խոշոր ընկերություն մտադրվում է ներդրումներ կատարել Հայաստանում, ուսումնասիրում է շուկան եւ պարզում, որ Հայաստանում լուրջ մրցակիցներ է ունենալու՝ ի դեմս օլիգարխների, ովքեր ի վիճակի են լինելու կաշառքով կամ այլ լծակներով ագդել դատարանների վրա եւ նեղել իրենց։

Հիմա՝ հարց, ո՞ր դեպքում արտասահմանյան այդ ընկերությունները ներդրումներ կանեն Հայաստանում. եթե վստահ լինեն, որ կան անկախ դատարաննե՞ր, թե՞ եթե տեսնեն, որ դատարանները կամայական որոշումներ են կայացնում՝ ղեկավարվելով ստվերային լծակներով։ Այսինքն՝ ակնհայտ է, չէ՞, որ անկախ դատական համակարգ ունենալն ու անցումային արդարադատությունն իրականում միայն նպաստելու են օտարերկրյա ներդրումների աճին։ Եթե չնպաստեն էլ՝ հաստատ չեն վնասելու:

Հարցին նայենք այլ տեսանկյունից։ Տասնամյակներ շարունակ Հայաստանում անցումային արդարադատություն չի եղել, կարելի է ասել՝ ընդհանրապես արդարադատություն չի եղել։ Եվ ի՞նչ, երկիրը հեղեղվա՞ծ է եղել օտարերկրյա ներդրումներով։ Լավագույն դեպքում բարձրաստիճան պաշտոնյաներն են իրենց թալանածը դուրս բերել օֆշորային գոտիներ ու հետո դրանց մի մասը ետ բերելով՝ շահութաբեր բիզնեսներ հիմնել ու դրանք ներկայացրել որպես օտարերկրյա ներդրումներ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Իհարկր կարելիա պատկերացնել: Բա որ 3տարի հետո նոր իշխանություն գա ու պարզի որ էտ ներդրողնել իրականում թալանչիա, պետքա իրա ունեցվածքը ազգայնացնել:

    Ու ամենակարևորը ովա ասել որ խոշոր արտասահմանյան ներդրողները հերթ են կանգնած, որ գան պատերազմական վիճակում գտնվող, փակ սահմաններով երկրում ներդրում անեն:
    Մի գուցե պետքա խնդրել աղաչել անհատական աշխատել բոլորի հետ էտ թվում այսպես ասած թալանով հարստացածների:
    Հանկարծ նենց չստացվի որ ասյպես ասես թալան անողները իրանց հարստությունը հանեն դուրս, նոր բյուրեղյա ազնվության տեր ներդրողներել պարզվի որ չկան:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031