Լրահոս
Օրվա լրահոսը

«Միացում» միավորման համակարգող. «Մենք պետք է հասնենք դրան, ստեղծենք միացյալ, նոր Հայաստան». «Հրապարակ»

Մայիս 29,2019 13:17

Արցախում 2 տասնյակից ավելի քաղաքական եւ հասարակական ուժեր հանդես են եկել «Միացում» միավորում ստեղծելու մասին հայտարարությամբ, որով առաջարկում են միավորել Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը։ Նշենք, որ միավորման մասին հայտարարություններն ու կոչերը վերջին շրջանի քաղաքական թրենդն են, եւ երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Արամ Ա կաթողիկոսը։ Զրուցեցինք շարժման համակարգող Հրաչյա Արզումանյանի հետ։

–  Բնականաբար, «միացում» բառը հուշում է, որ հռչակված նպատակը Հայաստանի հետ միացումն է։

– Ոչ թե Հայաստանին միացման (հենց այս պահին), այլ այն, որ մենք պետք է շարունակենք այն պրոցեսը, որը եղել է 89-90-ական թվականներին։ Սա մի պրոցես է, ճանապարհ, որը պիտի անցնենք, քանի որ աշխարհաքաղաքական կենտրոնների ճնշման տակ մենք հիմա ունենք 2 պետություն եւ նորից պետք է վերահաստատենք, որ վերջնական գաղափարն ու նպատակը մնում է միացումը։ Մենք պետք է հասնենք դրան, ստեղծենք միացյալ, նոր Հայաստան։

–  2016-ի ապրիլից հետո սեղանին էր Հայաստանի կողմից Արցախի ճանաչման նախագիծը, եւ ասվում էր, որ եթե սա չի արվել 90-ականների վերջին, ապա հիմա նպատակահարմար չէ։ Դուք վերջին մոտեցումը չե՞ք կիսում։

– Մենք 90-ականներին ունեինք այդ հնարավորությունը՝ Անկախության հռչակագիրը հայտարարելուց հետո միանալ։ Ձախողվեց, որովհետեւ, նորից  եմ ասում, կենտրոնների կողմից կար ճնշում, որ չկարողանայինք այդ ճանապարհն անցնել։ Մյուս անգամ, երեւի թե, այդ հնարավորությունն ունեցանք 2016-ի ապրիլին։ Բայց նորից դրան հայկական պետականությունը պատրաստ չէր։ Եվ այդ շանսը նորից բաց թողեցինք։ Եվ հիմա պետք է վերահաստատել, որ մենք բաց ենք թողել 2 հնարավորություն, եւ պետք է հաստատենք, թե ոնց ենք անցնելու այս ճանապարհով։ Սրա համար պետք են ճանապարհային քարտեզ, ռազմավարություն։ Որքան շուտ կանցնեն|2 այդ ճանապարհը, որքան երկար, 2 գործոնով է պայմանավորված։ Առաջինը մեր պատրաստ լինելն է, իսկ երկրորդը ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական կոնտեքստն է։ Դա մեր աշխատանքն ու կամքը չէ միայն։

Բայց դրանք պետք է հաշվել ու կամաց-կամաց գնալ այդ ճանապարհով։ Եթե նորից լայնամասշտաբ ռազմական գործողություններ են սկսվում, այ, այդ ժամանակ, իմ համոզմամբ, պետք է միանգամից անցնենք այդ ճանապարհը։ Բայց հիմնական թեզս այն է, որ սա ճանապարհ է, սա լոզունգ չէ, մի ստորագրության պատմություն չէ։ Պրոցես է, որը պիտի հայկական պետականությունն անի։ Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Արցախը։ Դա հեշտ ճանապարհ չէ, դժվար ճանապարհ է։ Դրա համար Արցախի քաղաքական ուժերը պատրաստ են դիսկուսիաներ կազմակերպել հարցի շուրջ, թե ոնց ենք անցնելու այդ ճանապարհը, եւ դրան հասարակությունը պետք է պատրաստ լինի:

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031