Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին հայտնում է, որ Վաղարշ Աբրահամյանը շենքերի փակուղու տարածքն ապօրինի կերպով օգտագործել է որպես կայանատեղի. «Հայկական ժամանակ»

Մայիս 29,2019 12:53

Երեւան քաղաքի «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի հարեւանությամբ գտնվող շենքերի բնակիչները բողոքում են ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի դրածոների ճնշումներից, որոնք պարբերաբար անդրադառնամ են մի քանի անձանց վրա եւ արդեն երկար տարիներ է՝ սկսել են ֆիզիկական բնույթ կրել։

Նույն տարածքի Խորենացի 1 հասցեի բնակիչ Ալեքսանդր Ղասաբյանն այդ ամենի հիմնական տուժողներից է։ Ղասաբյանը 2000 թվականից իր տանը կից ավտոտնակն օգտագործում է որպես ավտոլվացման կետ, օրինական կարգով բացված ընտանեկան փոքրիկ բիզնեսը քաղաքացին չի կարողանում առանց խոչընդոտի աշխատեցնել, քանի որ տարածքում մեկ մեքենայից ավելի չի կարող կայանել։

Ղասաբյանը նշում է, որ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն, օգտագործելով իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները, տարիներ շարունակ ջանք ու եռանդ չի խնայել՝ ավտոլվացման կետի աշխատանքը խափանելու համար, ինչի ականատեսը եղավ նաեւ «Հայկական ժամանակ»–ը։ Ավտոլվացման կայանին հարող ամբողջ տարածքը զբաղեցված է տարբեր մեքենաներով, որոնց մեծ մասը Աբրահամյանին են պատկանում, կայանված են նաեւ մի քանի «Գազել» մակնիշի մեքենաներ իջեցված անվադողերով, որոնք հնարավոր չէ տեղաշարժել։

Քաղաքացին հայտնում է, որ Վաղարշ Աբրահամյանը շենքերի փակուղու տարածքն ապօրինի կերպով օգտագործել է որպես կայանատեղի, որի համար իր աշխատողները գումար են գանձում այնտեղ կայանվող ավտոմեքենաներից։ «Աբրահամյանին եւ իր թիկնապահներին պատկանող հին ու նոր մեքենաները զավթել են ողջ հարակից տարածքը՝ բլոկադայի ենթարկելով եւ խաթարելով ավտոլվացման կետի աշխատանքը»,- ասաց Ղասաբյանը։

«Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի իրավաբան Վլադիմիր Գաբրիելյանը «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց կողմից ոչ մի օրինախախտում չի եղել։ «Թե՛ մեր, թե՛ իրենց կողմից դիմումներ են եղել ոստիկանություն, համապատասխան մարմինները բազմաթիվ անգամ եկել են, տարածքը նայել, եւ եթե ինչ-որ խնդիր լիներ, կարծում եմ՝ համապատասխան միջոցներ կձեռնարկվեր։ Այս տարածքը համայնքի տարածքն է եւ արգելող նշան չկա»,–ասաց ոսկու շուկայի իրավաբանը։

ԱՂՈՒՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031