Անկախ նրանից, որ ոստիկանները պայմանավորվածություն էին ձեռք բերել Ազգային ժողովի որոշ պատասխանատուների հետ 5 հոգի պատվիրակություն ընդունելու, այդուհանդերձ բուքմեյքերների աշխատակիցները հրաժարվեցին պողոտան բացել: Նրանց խոսքով, մինչեւ չգնան-չհանդիպեն իրենց ներկայացուցիչները, պողոտան չեն բացելու: Նրանք պահանջեցին նաեւ ասել, թե հանդիպումը կոնկրետ ում հետ է: Եթե Ալեն Սիմոնյանի հետ է, ապա հրաժարվում են, քանի որ հենց նա է նման որոշում կայացնողներից մեկը:
Ոստիկանների հորդորներին, որ փողոցը բացեն, ցուցարարները չեն ենթարկվում: Ավելին՝ ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ էին մտնում, հիշեցնելով, որ ներկայիս իշխանությունը հենց փողոցներ փակելով է իր հարցերը լուծել:
Այս պահին ցուցարարների պատվիրակությունը Ազգային ժողովում է եւ աշխատակիցները սպասում են հեռախոսազանգի, որ հանդիպումը կայացել է, որից հետո միայն խոստանում են պողոտան բացել եւ թույլ տալ երթեւեկություն:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ