«Վերջին օրերին լսում ենք մտահոգություններ՝ լրագրողների գործունեության սահմանափակման հետ կապված: Որպես ժամանակին լրագրող աշխատած անձ՝ այժմ որպես պատգամավոր՝ ուզում եմ խմբակցության անունից փարատել դրանք եւ հաստատել, որ մեր գործունեւության հրապարակայնությունը սկզբունք է»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
«Մենք չունենք եւ չենք ունենալու լրագրողների աշխատանքը սահմանափակելու որեւէ միտում կամ խոչընդոտելու նպատակ: Այս դահլիճում շատերը ձեր կողքին տարիներ շարունակ պայքարել են ազատ մամուլի համար եւ խոսքի իրավունքի սահմանափակման դեմ: Ներկա իրավիճակում անհեթեթ է մտածել, որ նրանք թույլ կտան սահմանափակել ձեր գործունեությունը»,-վստահեցրեց Սարգիս Խանդանյանը:
Նրա խոսքով՝ խոսքի ազատությունն ու մամուլի ազատությունը ՀՀ-ում այլընտրանք չունեն:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ