Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եվրոպական հեռանկարի շուրջ քննարկում լեհ սենատորների հետ

Մայիս 29,2019 11:14

Արդյոք մայիսի 26-ին կայացած Եվրոպական խորհրդարանի ընտրությունների արդյունքներն ուրվագծում են աշնանը Լեհաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների եւ նոր խորհրդարանի պատկերը`Aravot.am-ի հարցին Լեհաստանի Սենատի ընդդիմադիր պատգամավոր, պրոֆեսոր Պիոտր Վաչը պատասխանեց, որ իրենք, այսպես ասած, դեռ տաք են, վերլուծություններ էլ դեռ չեն արել, սակայն, ի նկատի ունենալով այն, որ աշնանը սպասվող խորհրդարանական ընտրություններին այդքան էլ երկար ժամանակ չի մնացել, քաղաքական ուժերի հարաբերակցության կամ էական վերադասավորումների հնարավորությունները այդքան էլ հավանական չեն:

Հիշեցնենք, այդ ընտրություններում Լեհաստանի իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունն առաջատարի դիրքերում է: ԵԽ-ում «Իրավունք եւ արդարությունը» կունենա 27 մանդատ, նախկին 19-ի փոխարեն: Երկրորդ հորիզոնականում է ընդդիմադիր «Եվրոպական կոալիցիան»`22 մանդատով: Երրորդ հորիզոնականում է Ռոբերտ Բեդրոնի նորաստեղծ «Գարուն» ընդդիմադիր կուսակցությունը:

Լեհ սենատորները, հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով ԵԽ-ի ընտրությունները, մեկ առանձնահատկություն ընդգծեցին`այդ ընտրությունները փաստում են, որ Լեհաստանի տեղը Եվրոպայում է:

Հայաստանցի լրագրողները Վարշավայում են Լեհաստանի արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան հրավերով:

Լրագրողներից մեկը հարցրեց` Լեհաստանում Հայաստանին Եվրոպայի քաղաքական սահմաններից նե՞րս են տեսնում, թե՞ դուրս: Սենատորները մանրամասնեցին, Եվրոպայում այն երկրներն են, որոնք ապակոռումպացված են, ժողովրդավարական եւ հստակ արժեքային համակարգերով: Իրենք հարգում են Հայաստանի ձգտումները, բայց, կարծում են, որ այդ ճանապարհը երկար կտեւի:

Լեհաստանի Սենատում կարեւորում են հայերի դերակատարությունը իրենց պետության եւ պետականության կայացման գործընթացում: Ի դեպ, անցյալ տարի նշվում էր հայերի`Լեհաստանում հաստատվելու 650 ամյակը, ինչի առիթով Սենատում նաեւ բանաձեւ ընդունվեց: Լեհաստանի նախորդ գումարման խորհրդարանում ազգությամբ հայ մեկ պատգամավոր է եղել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Լեհերից ինչքան հեռու, ՀՀ կունենա կրկնակի հաջողություն:Եկրորդ համաշխարհայինի ժամանակ նրանք խոստացան ամեն ինչ բայց ըստ իրենց ազգային բնավորության կուլտուրայի, խափեցին բոլորին որի համար Հիտլերն հրամայեց բնաջնջել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031