Բաքվում ոստիկանությունը կանգնեցրել է Լոնդոնի «Արսենալի» երկու երկրպագուների, որոնք փողոցներում շրջում էին Հենրիխ Մխիթարյանի անվամբ շապիկներով, հաղորդում է բրիտանական The Mirror-ը:
Նշվում է, որ ոստիկանը նրանց կանգնեցրել է, այնուհետև ռացիայով ինչ-որ բան է խոսել և նրանց բաց թողել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալն» արգելել է իր երկրպագուներին Մխիթարյանի բացակայության պատճառով ակցիա անցկացնել Բաքվում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, մայիսի 29-ին Բաքվում տեղի կունենա Եվրոպայի լիգայի եզրափակիչը լոնդոնյան երկու ակումբների՝ «Արսենալի» և «Չելսիի» միջև: Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, Բաքու չի մեկնել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ