Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը ավարտեց մրցելույթները Տուլայի «Գրան Պրիում»:
Այսօր մասնակիցները մրցեցին օմնիումում (4 մրցաձեւ), որտեղ Էդգարը 36 ուժեղագույն մրցակիցների հետ պայքարում զբաղեցրեց 10-րդ տեղը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը Aravot.am-ին ասաց, որ Տուլայում, Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում իրենք կաշխատեն հաղթել կամ մրցանակային տեղ գրավել, սակայն դա չէ իրենց այսօրվա գերնպատակը: Մարզչի խոսքով, իրենք քայլ առ քայլ մարզաձեւ են ձեռք բերում, որպեսզի պատշաճ ներկայանան Մինսկում կայանալիք Եվրոպական խաղեր:
Հեծանվորդները մայիսի 30-ին Տուլայից կտեղափոխվեն Մոսկվա եւ պայքարը կշարունակեն այնտեղ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ