Երեկ Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում կայացել է հայտնի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկոն։ Այս մասին գրառում է կատարել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որը ներկա է գտնվել իրադարձությանը։
«Ծրագրում հնչել է «Ռեքվիեմը»-ը երգչախմբի և նվագախմբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, «Sonata da chiesa»-ը ալտի և դաշնամուրի համար։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարել են «Musica viva» կամերային նվագախումբը, Տուլայի պետական երգչախումբը, «Questa musica» երգչախումբը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, դաշնակահար Պավել Դոմբրովսկին:
Մաեստրո Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկոն իրականություն դարձավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի նախաձեռնությամբ և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի աջակցությամբ»,- գրել է Տիգրան Վիրաբյանը:
Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի
Մաեստրոյի փառաբանությունը ստվերում է թողել, անգամ, այն իրական Մեծությանը, ով մարդկությանը պարգևել է ,,Սպարտակ,, բալետը, որը, մարդկության կողմից, երբևիցե ստեղծված ամենաբարձրակարգ, ամենակատարյալ բալետն է … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան