Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է ստորագրել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը վերադարձնելու վերաբերյալ:
«Շնորհակալություն նախագահ Զելենսկուն: Փառք Ուկրաինային»,- Facebook-ի իր էջում այդ որոշմանն այսպես է արձագանքել Սաակաշվիլին:
Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել էր 2017թ., երբ Լեհաստանում էր: Այդ ժամանակ նրան հաջողվեց իր համախոհների հետ անցնել լեհ-ուկրաինական սահմանը, սակայն ավելի ուշ ձերբակալվեց և արտաքսվեց:
Զելենսկու ընտրվելուց երկու օր անց նա նամակ էր գրել նորընտիր նախագահին՝ խնդրելով վերադարձնել իրեն Ուկրաինայի քաղաքացիությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ