Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Երեւի աշխարհի ոչ մի ազգի քաղաքական գործիչներ այս մակարդակը չունեն»

Մայիս 28,2019 17:24

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Հանրապետության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով օրվա խորհրդին՝ ասաց. «Պիտի ընդգծեմ մի տխուր փաստ եւ այս տոնական օրը շնորհավորելով բոլորին՝ այնուամենայնիվ, չեմ կարող իմ վրդովմունքը զսպել: Ուղղակի անպատկառություն է: 1919 թվականի այս օրերին նշվեց Հայաստանի անկախության, մեկ անգամ էլ ասեմ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ մեկ ամյակը: Հայաստանի ազգային ժողովն այն ժամանակ որոշեց, որ մայիսի 28-ը լինելու է Հայաստանի անկախության օրը: Այսինքն, նրանք այս օրը կերտեցին, անունն էլ դրեցին ու կտակեցին սերունդներին որպես փարոս: Հիմա եկել են… նախ կոչեցին Առաջին Հանրապետության օր, հիմա պարզապես կոչվում է Հանրապետության օր: Օրեր առաջ ես Նիկոլ Փաշինյանին դիմել եմ՝ կոչ անելով վերջապես այդ քայլը կատարել, որովհետեւ Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ չի ընդդիմացել մեր այդ առաջարկին, որ վերստին մենք այս օրը կոչենք այնպես, ինչպես այդ օրը նախանշել, կոչել են օրվա ճարտարապետները, հիմնադիրները՝  Անկախության օր:

Սեպտեմբերի 21-ի նախաձեռնողն էլ եղել եմ ես՝ ձեր խոնարհ ծառան: 1973 թվականին, 46 տարի առաջ, ԱՄԿ խորհրդին առաջարկել եմ, որ մեր անկախության ճանապարհը պիտի լինի ինքնորոշումը՝ Անկախություն հանրաքվեի ճանապարհով: Հետո այդ պայքարը հասնում է արդյունքի: Բայց ինչ է կատարվում: Իմ ստեղծած օրը, որ ես կոչել եմ ինքնորոշման օր, որի հետ իրենք ոչ մի կապ չունեն, իրենք կոչում են անկախության օր: Ախր, ձեզ ո՞վ է այդպիսի անպատկառություն ներարկել: Դուք կարող եք ձեր զավակին կոչել ինչպես ուզում եք, բայց իմ զավակի անունը ես եմ դրել, ես գիտեմ դրա էությունը: Երեւի աշխարհի ոչ մի ազգի քաղաքական գործիչներ այս մակարդակը չունեն, բթամտության հարցում մենք կարող ենք առաջին տեղում լինել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031