Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի դպրոցներից մեկից տարբեր իրեր են գողացել։
Տեղի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Ճամբարակում ապրող 16-ամյա երեք պատանի, որոնք սովորում են տասներրորդ դասարանում։
Նրանք ներկայացվել են բաժին ու բաց թողնվել։
Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է։
Կարդացեք նաև
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Ոստիկանություն