«Թե՛ անարդարադատությունը, թե՛ վեթթինգը պետք է ներկայացվեն նախ, հասկանանք: Ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Անցումային արդարադատությունն իրականացվել է այն երկրներում, որոնք անցել են քաղաքացիական պատերազմի միջով, եթե դուք կարծում եք ՀՀ-ն քաղաքացիական պատերազմի միջով է անցել, մենք այդ հարցում տարակարծիք ենք»,- այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը, որը գյուղատնտեսության նախկին նախարարն էր:
Ըստ նրա, ամբողջ դատաիրավական համակարգը պետք է բարեփոխվի, բայց հարց է՝ հիմա ի՞նչ լծակների պակաս կա, որ ստիպված դատարանների առաջ ցույց արեցին. «Ի՞նչը փոխվեց այդ 4 ժամվա ընթացքում, որ դատարանները ոչ թե 9-ից սկսեցին աշխատել, այլ՝ ժամը 1-ից»:
Դիտարկմանը՝ բացատրեցին, որ դա ընդամենը քաղաքացիների ցույց էր՝ Արթուր Խաչատրյանը չհամաձայնեց՝ ասելով, որ ինքնաբուխ նման ցույց չի լինում:
Նա ասաց, որ դատական համակարգը պետք է բարեփոխվի, համաձայն են, բայց՝ նախ օրենսդրական դաշտը պետք է ապահովվի: Մեր հարցին՝ ձեր քաղաքական ուժը խորհրդարանում է եղել ճիշտ այն ժամանակ, երբ, ինչպես հետո պարզվեց, դատավորները զանգովի արդարադատություն են իրականացրել եւ պատվերով որոշումներ կայացրել, բա ինչո՞ւ այն ժամանակ չփորձեցիք օրենքներով դատական համակարգը այսպես ասած ճիշտ «ռելսերի» վրա դնել՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Ո՞ր դատավորն է ասել, որ ինձ զանգել են»: Մենք հիշեցրինք, որ ՍԴ անդամ է նման հայտարարություն արել, որ եղել է որոշումների վրա ազդեցություն: Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Դե թող ՍԴ-ն ինքը իր համար պատասխան տա: Մի մոռացեք, որ մենք ընդամենը 3 նախարար ունեինք 2016-ին կառավարությունում, ու ունեինք փոքրամասնություն ու ելնելով դրանից էլ՝ հայտարարել ենք, որ այլեւս երբեք որեւէ կառավարության մաս չենք կազմի»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դուք ժխտո՞ւմ եք, որ Բաղրամյան 26-ից դատավորներին զանգել են՝ նա պատասխանեց. «Ես Բաղրամյան 26-ում կյանքումս մի քանի անգամ եմ եղել եւ իմ ներկայությամբ որեւէ մեկը որեւէ դատավորի չի զանգել: Դատարանները դատական որոշումներ են կայացրել, որոնք հասարակության մոտ վստահություն չեն ունեցել, ի՞նչ կապ ունի դա զանգի հետ»:
Մեր հարցին՝ ՀՀԿ-ի ժամանակ ընտրությունները խախտումներո՞վ են անցել, ըստ ձեզ, հայտարարության մեջ «լղոզած» է, թե եղել են խախտումներ, որոնք չեն ազդել…եւ այլն: Մինչ կպատասխաներ՝ մեկ այլ լրագրող դիտարկում արեց՝ դե, ՀՅԴ-ն միշտ դեմ ըլլալով կողմ է, Արթուր Խաչատրյանը բորբոքվեց. «Սուտ եք ասում: Ո՞վ է ասում, որ միշտ այպիսի բան է եղել»: Պատասխանը, որ հասարակությունն է ասում՝ չգոհացրեց: Արթուր Խաչատրյանն ասաց. «Հասարակության մի մասը ես եմ, մի մասը նա է, մի մասը էն աղջիկն է: Հասարակությունն ասում է՝ Դառչոն Կեկելին պաչել ա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իրականաում պարոնը կարծում էր որ պետք է մի դատավոր կանգնի ասի, որ իրեն զանգել են, որ ինքը բարեհաճի հավատա՞լ։ Իսկ չի ուզում հիշել այն ժամանակները երբ իրենց կուսակցությանն էր տրված հակակոռուպցիոն ամբողջ փաթեթը և Բագրատ Եսայանն էլ նախագահի խորհրդականն էր հակակոռուպցիոն հարցերով։ Թող Եսայանից հարցնի քանի քանի դեպք է եղել հեռախոսային արդարադատության։ Այո դեմ ըլլալով կողմ կըլլան։
Ամբողջ նախընտրական կամպանիան թե 2007, 2013 և թե 2017 ին կառուցել էին ՀՀԿ-ին քննադատելու վրա ու ասելու որ սենց չի լինի, նույնսիկ 2013-ին կոռուպցիայի տիկնիկը վառեցին:):) այս ամենից հետո գնում ու կոալիցվում եք պարոն․․․ մարտի 1-ից հետո խմած շամպայնը Սերժի հետ՝ կոալիցիոն հուշագիրը ստորագրելիս, երբ դեռ 10 զօհերի քառասունքը չէր լրացել, մենք չենք մոռանում։ Դուք պետք է դրսից փակեք քաղաքականության դուռը և հեռանաք։ Էնքան վնաս ինչքան դուք եք տվել այս պետությանը, սփյուռքին՝ մաս մաս անելով ու ատելություն սերմանելով, ոչ մի ուրիշ ուժ չէր էլ երազի։ Դրա համար աստծո սիրուն հեռացեք, ձեր մոտ սերնդափոխուփյունն էլ է ֆարս, 65 տարեկան Բրեժնևներին փոխարինելու են եկել 45 տարեկան Բրեժնևները, է ինչ տարբերություն եթե դուք նույն ձևով փորձում եք հերքել ճշմարտությունը ու սուտը առաջ տանել, հընթացս էլ լրագրողներին կոպտելով․․․ հեռացեք ու մի թունավորեք այլևս
Ես մի քանի անգամ գնացել եմ ոմն մեկի տուն և ոչ մի անգամ նրանք իմ ներկայությամբ հաց չեն կերել։ Հետևություն. նրանք ուտելիքով չեն սնվում։
Ես մի քանի անգամ գնացել եմ մեկ ուրիշ ոմնի տուն, նրանք իմ ներկայությամբ երբեք սեքսով չեն զբաղվել։ Հետևություն. նրանց ընտանիքը բազմանում է կիսվելու միջոցով։
Այդ պարոնը կամ միամիտ է, կամ անմիտ,կամ էլ հարց տվող լրագրողներին է հիմարի տեղ դնում։ Բոլոր երեք պարագաներում էլ պարզ է դառնում, որ պարոն նախկին նախարարը եռանդով միայն իր առանձնասենյակի աթոռն է տաքացրել։