Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Հերացու փողոցում ծառ են կտրում։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչներ 55-ամյա և 69-ամյա տղամարդիկ Հերացու փողոցում երկու ծառ են կտրել։
Տղամարդիկ ներկայացել են ոստիկանության մարաշի բաժանմունք ու տվել խոստովանական բացատրություն։ Վնասի չափը պարզվում է։
Նախապատրաստվում են նյութեր։
Ոստիկանություն