Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Գեւորգ Կաթողիկոսն, ըստ էության, նախապատրաստեց այն ոգին, որով մենք կերտեցինք Սարդարապատը»

Մայիս 28,2019 16:15

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Հանրապետության հրապարակում հանդիպեց լրատվամիջոցների հետ:

«Մեր ժողովրդի կյանքում մայիսի 28-ը բացառիկ դերակատարություն է ունեցել: Մենք հիմա վերադառնում ենք Էջմիածնից, որտեղ այցելության էինք գնացել Գեւորգ Կաթողիկոսի շիրիմին: Նա այն անձն է, ով, ըստ էության, նախապատրաստեց այն ազգային համախմբումը եւ այն ոգին, որով մենք կերտեցինք Սարդարապատը: Այսպիսի դրվագ է եղել. այն ժամանակ խորհրդարանները կոչվում էին ազգային ժողով: Ազգային ժողովից պատվիրակություն է գնացել Էջմիածին եւ Կաթողիկոսին առաջարկել է Էջմիածինը թողնել եւ տեղափոխվել Բյուրականի ամառանոց, քանի որ թուրքական զորքերն առաջանում են, արդեն հասել են Սարդարապատ: Իսկ Արարատյան դաշտավայրի բնակչությանը տրամադրված են եղել տեղափոխել Գեղարքունիք: Գեւորգ Կաթողիկոսի խոսքերը մոտավորապես այսպիսի բովանդակությամբ՝ եթե հայ զինվորը չի կարող պաշտպանել Էջմիածինը, ապա ես ինքս զինվոր կդառնամ եւ երջանիկ կլինեմ Էջմիածնի պատերի տակ զոհվելուս համար: Այս խոսքերն անմիջապես արձագանքվում են, տարածվում ամբողջ Արարատյան դաշտավայրով:

Պատվիրակությունը նաեւ գալիս զեկուցում է Ազգային ժողովին, կարծում եմ, Երեւանյան խորհրդարանին, այնուհետեւ հնչեցվում են բոլոր եկեղեցիների զանգերը, ու այդպես կերտվում է Սարդարապատը: Սարդարապատը կերտողներն ընդամենն ինքնապաշտպանական կռիվ էին մղում, սակայն բոլորիս համար ակնհայտ է, որ այդպես Հայաստանը փաստորեն վերակերտեց իր անկախությունը», – ասաց Պարույր Հայրիկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031