Գործարար, ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ինչպես յուրաքանչյուր տարի այս օրը, այս տարի էլ մայիսի 28-ին Ապարանում մասնակցում էր Հանրապետության տոնին:
Այսօր լրագրողները Ալեքսանյանից հետաքրքրվեցին՝ հեղափոխությունից հետո նրա ընկերությունն ավելի քիչ հարկ է վճարել: «Չկա նման բան, առաջ մի ֆիրմա է եղել, հիմա 7 ֆիրմա է: 2018 թվին բաժանվել է էդ ֆիրման, ու նորմալ հարկեր ենք վճարել»:
Քանի որ Ալեքսանյանը նախկինում պատգամավոր էր եւ մշտապես հերքում էր, որ գործարարությամբ է զբաղվում, այս անգամ լրագրողի հարցին՝ կարո՞ղ է այժմ պնդել, որ բիզնեսմեն է, նա ծիծաղելով պատասխանեց. «Հիմա բիզնեսմեն եմ, հիմա բիզնեսմեն եմ»:
Իսկ նոր իշխանությունների հետ հարաբերությունների մասին հարցին Ալեքսանյանը պատասխանեց. «Շատ նորմալ է»:
Կարդացեք նաև
Աննա Հակոբյանի հիմնադրամին գումար փոխանցելու մասին հարցին էլ Ալեքսանյանը չպատասխանեց:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ