Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրությունով դիմել են ոստիկանությանը, մենք պարտավոր էինք ապահովել». Օսիպյանը հաստատում է՝ Քոչարյանի գործով որոշում կայացած դատավորը ոստիկաններով է շրջում

Մայիս 28,2019 15:29

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Սարդարապատում լրագրողների հետ զրույցում հարցին՝ դատարաններն արգելափակելու ցույցը դուք ինքնաբուխ էիք համարել, որը քննադատության առարկա դարձավ, դուք իսկապես կարծում եք, որ վարչապետի կոչից հետո այդ հավաքն ինքնաբո՞ւխ էր՝ պատասխանեց. «Ո՞ւմ կողմից քննադատվեց: Շտապ հավաք էր: Իսկ որտե՞ղ է գրված, որ դա շտապ հավաք չէր: Ստեղծված իրադարձության շուրջ անհրաժեշտ էր շտապ հավաք: Բայց ի՞նչ կապ ունի ում կողմից է, Հավաքների ազատության մասին օրենքով նշված չի՝ վարչապետն իրավունք ունի՞, թե՞ դուք իրավունք չունեք: Այնտեղ գրված չի: Շտապ հավաքը մնում է շտապ հավաք»:

Դիտարկմանը, որ գործադիրը ճնշում է դատական իշխանությանը, այս համատեքստում է ընկալվում՝ Օսիպյանը պատասխանեց. «Դուք որտե՞ղ եք ճնշում տեսել: Ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել վարչապետի գործողություններն այստեղ մեկնաբանել»:

Հարցին՝ ի՞նչ կասեք, եթե վեթթինգի ենթարկվեն նաեւ ոստիկանները՝ նա պատասխանեց. «Խնդիր չկա, թող իրականացնեն: Ոնց որոշվի»:

Երբ լրագրողները հիշեցրին՝ տարիներ շարունակ մենք տեսել ենք քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունները, ճնշումները, զոհված զինծառայողների ծնողների հետ կապված նկարահանումներ կան, բազմաթիվ դեպքեր՝ Օսիպյանը պատասխանեց. «Համակարծիք չեմ ձեր հետ, որ ոստիկանությունը բռնություն է գործադրել: Եթե պահի տակ բռնություն է գործադրել, այնպես չի, որ պետք է ամիսներ, տարիներ անցնեն եւ ինչ-որ վեթինգի ենթարկվեն: Լինում ե դեպք՝ լինում է ծառայողական քննություն»: Իսկ թե ինչ արդյունք են տալիս այդ քննության արդյունքները՝ Օսիպյանը պատասխանեց. «Տեղեկացեք»:

Օսիպյանը հաստատեց տեղեկությունը, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորը՝ Դավիթ Գրիգորյանը ոստիկաններով է շրջում: Հարցին՝ վտանգ կա՞ իր անվտանգության համար, նա պատասխանեց. «Վտանգը իրենք են որոշում, գրությունով դիմել են ոստիկանությանը, մենք պարտավոր էինք ապահովել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031