Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետն անդրադառնում է Արցախի նախագահի նկատմամբ սպառնալիքներին

Մայիս 28,2019 15:20

Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ապարանում մասնակցում էր Հանրապետության տոնին: Լրագրողները Ավինյանից հետաքրքրվել են՝ ի՞նչ կարծիք ունի օրերս տեղի ունեցած բողոքի ցույցի եւ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի մասին, երբ Արցախի նախագահի նկատմամբ սպառնալիքներ էին հնչեցնում:

«Ղալլաթ էին անում»,-հարցին այսպես է արձագանքել Ավինյանը:

Լրագրողների հարցին՝ իրավապահ մարմինների անգործություն արդյոք չի՞ տեսնում, փոխվարչապետը պատասխանել է. «Ես տեսել եմ կոնկրետ գործողություններ»:

Ճշտմանը՝ տվյալ անձն ազատության մեջ է, Ավինյանը պատասխանել է. «Պետք է արդեն բանտարկվե՞ր, վճի՞ռ է կայացվել, դատարանը մեղավո՞ր է ճանաչել ու պետք է դատապարտվի՞: Կարծում եմ, պետք է համապատասխան քննություն լինի եւ քննության արդյունքները ցույց կտան, թե ինչ կլինեն»:

Արդյոք այդ ցույցերը հատուկ կազմակերպվում են իշխանության դեմ, այս հարցին ի պատասխան էլ փոխվարչապետն ասել է. «Ես այդ դավադրությունների տեսություններին հիմնականում չեմ հավատում, եւ շատ դեպքերում, երբ մեզ թվում է, որ պայմանավորվածություններ կան, ստվերային ինչ-որ գործարքներ կան՝ շատ մեծ հավանականությամբ դա որոշ մարդկանց ինքնագլուխ որոշումներն են, չմտածված, ոչ խորապես վերլուծած, եւ ոչ այնքան լավ հետեւանքներ ունեցող»:

Փոխվարչապետից նաեւ հետաքրքրվել են, թե հիմա ինչ կարծիք ունեն  դատարանների մուտքերը փակելու գործողությանը, դա բավականին կոշտ արձագանք ստացավ: Ավինյանը պատասխանել է. «Կարծում եմ, դատարաների, դատավորների եւ համակարգի հետ կապված մենք շատ անելիքներ ունենք եւ Հայաստանում հասարակությունը չունի բավարար վստահության աստիճան դատարանների նկատմամբ: Դա մեծագույն խնդիրներից մեկն է ոչ միայն գործադիր իշխանության համար, այլ ամբողջ համակարգի կայացման եւ ժողովրդի համար»:

Մամուլում տեղեկություններ կան, որ հանդիպում եք նախկին իշխանության ներկայացուցիչների հետ, լրագրողի այս դիտարկմանն էլ Ավինյանը պատասխանել է. «Այդ տեղեկությունները սուտ են»:

Հստակեցմանը՝ հանդիպումներից մեկի մասնակիցն է ասել, որը նաեւ նախկին իշխանության ներկայացուցիչ է, Ավինյանը պատասխանել է. «Գաղափար չունեմ, որ հանդիպումների մասին է խոսքը, բայց ընդհանուր առմամբ, բոլոր հանդիպումները, որոնք ես կազմակերպում եմ, աշխատանքային բնույթ են կրում»:

 Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031