Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թող Նաիրա Զոհրաբյանը 500-600 ձեն հավաքի՝ անձամբ ինքը, էդ վախտ կխոսենք». Ալեն Սիմոնյան

Մայիս 28,2019 15:06

Այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց. «ՀՀ-ում իշխանության կրողը ժողովուրդն է, երբ դատարանում որոշում է կայացվում, որը ՀՀ ժողովրդի մեծ մասին ջղայնացնում է եւ դուրս է հանում փողոց, դա նշանակում է, որ այնուամենայնիվ, դատական համակարգը չի սպասարկում ՀՀ ժողովրդին: Վերջիվերջո, եկեք չմոռանանք, որ այդ դատական ամբողջ համակարգը ստեղծվել է՝ նախկին իշխանությանը սպասարկելու համար: Դուք բազմաթիվ անգամ խոսել եք քաղբանտարկյալների, լրագրողների նկատմամբ բռնությունների մասին: Ինչի՞ եք զարմանում, որ դատական այս համակարգը ընտրված իշխանության մոտ խնդիրներ է առաջացնում…Ժողովուրդը ճիշտ է ասում, մեզ մեղադրում են, ասում են՝ դուք չեք զանգում դատավորներին, ուրիշներն են զանգում: Չի լինելու այդպես: Ոչ մենք ենք զանգելու, ոչ էլ թույլ է տրվելու որեւէ մեկին զանգել»:

Մենք փոխանցեցինք ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքը, որը շնորհավորել էր այս իշխանությունը՝ ասելով, թե մի տարի առաջ հրապարակ հանում էր 500-600 հազար մարդ, դատարանների շրջափակմանը հանեց ընդամենը 1100 մարդ: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Թող Նաիրա Զոհրաբյանը 500-600 ձեն հավաքի՝ անձամբ ինքը, էդ վախտ կխոսենք»: Մեր հարցին՝ չի՞ հավաքում նա այդքան ձայն ընտրություններին՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չգիտեմ, տեսեք, Նաիրա Զոհրաբյանը քանի՞ ձայն է հավաքել ընտրությունների ժամանակ, վստահ եմ, որ նայեք, չեմ կարծում 1000-1500-ից ավելի լինի»:

Նշենք, որ իրականում Նաիրա Զոհրաբյանը 2018-ի դեկտեմբերի ընտրություններին ստացել էր 2148 ձայն:

Ալեն Սիմոնյանը, խոսելով կեղծված ընտրությունների մասին՝ հայտարարեց, որ ՀՀ-ում 1996-ից մինչեւ վերջին ընտրությունները չի եղել մի ընտրություն, որի արդյունքներին վստահի ժողովուրդը: Թե ինչու այդ դեպքում քրգործեր չեն հարուցվում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ չի բացառվում: Նա ասաց, որ լրագրողներին խնդրում է՝ երբեւիցե Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին նախագահ բառով չդիմեն, որովհետեւ նրանք չեն հաղթել Դեմիրճյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին. «Քննիչները չեն հասցնում: Չզարմանաք, որ մի տարի հետո 2017-ի ընտրությունների հետ կապված քրգործ հարուցվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031