Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեզ կարելի՞ է դեղին քարտ ցույց տալ, այն էլ մի կառույցի կողմից, որին ժողովուրդը արդեն կարմիր քարտ է ցույց տվել». Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին

Մայիս 28,2019 14:07

Այսօր՝ Առաջին հանրապետության հիմնադրման օրը Սարդարապատում էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, կաթողիկոսի գլխավորությամբ:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում խոսեց ապրիլյան պատերազմի հետաքննության հետ կապված ԱԺ հանձնաժողով ստեղծելու մասին: Նա նշեց, որ շատ հարցեր են առաջացել այդ դեպերի ժամանակ, որոնց պատասխանները չեն տրվել. «Նախկին վարչապետներից մեկը, հիշո՞ւմ եք, հայտարարեց, որ տանկի մեջ վառելիք չի եղել: Հետեւանքներ չունեցավ: Դա արվում է, որ որեւիցե կասկած չլինի, որ ամեն ինչ արվել է ՊՆ-ի, պետության կողմից»:

Հարցին՝ ովքե՞ր են լինելու այդ հանձնաժողովի անդամները, որովհետեւ ՀՅԴ-ն, որն իր վերջին հանրահավաքում ձեզ դեղին քարտ ցույց տվեց, օրինակ, Գեղամ Մանուկյանը, ասաց, որ բանակում չծառայածնե՞րը պետք է հետաքննեն ապրիլյան պատերազմի դեպքերը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ, կմասնակցեն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամները, իսկ բանակում չծառայած բառերը մի քիչ քիչ է պետք օգտագործել, որովհետեւ մենք տասնյակ, հազարավոր մարդիկ ունենք, որոնք մեր կառույցներում, մեր հիմնարկներում աշխատում են, չգիտեմ, արդյոք Գեղամ Մանուկյանը ծառայե՞լ է, ես անձամբ ծառայել եմ: Եթե ինձ առաջարկեն այդ հանձնաժողովում լինել, ես կհամաձայնեմ»:

Ինչ վերաբերում է քարտին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Մեզ ֆուտբոլային լեզվով կարելի՞ է դեղին քարտ ցույց տալ, այն էլ մի կառույցի կողմից, որին ժողովուրդը արդեն կարմիր քարտ է ցույց տվել, ասենք, կարելի է մեզ վիրավորել, մեր անձնական կյանք մտնել, մենք չենք կարող ասել, որ ՀՀ-ում գործում են մարդիկ, որ գործում են ոչ թե ի շահ ՀՀ-ի, այլ գործում են ի շահ իրենց գրպանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ.  «Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Ալեն Սիմոնյանին՝ մասնավորապես գրելով. «Ծառայել եմ, տարիքի բերումով նաև շատ վաղուց՝ Խորհրդային բանակում, ռազմաօդային ուժերում։ Բայց դա էլ էական չէ։ Բանակում երկամյա ծառայությունը երբվանի՞ց հիմք դարձավ ռազմական, ստրատեգիական քննության մասնակցելու համար։ Այս տրամաբանությամբ նորերը միանգամից կարող են հավակնել գեներալ ու զորամիավորման հրամանատար դառնալուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031