Դավիթ Գարեջիի վանական համալիրում այս պահին բողոքի ակցիա անցկացնողները պատրաստվում են կենդանի շղթա կազմել՝ այդպիսով հավաստելով, որ դա Վրաստանի տարածքն է:
Ակցիայի մասնակիցներից Լեյբորիստական կուսակցության անդամ Դաթո Չխիրտիշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, ադրբեջանական կողմը այսօր որոշել է Դավիթ Գարեջիի վանական համալիրում նշել Ադրբեջանի անկախության օրը, ինչը նրանք թույլ չեն տա, քանի որ տարածքը վրացական է:
Ակցիայի մասնակիցները մեզ հետ զրույցում ասել են, որ օրեր առաջ բերդի վրա իրենց կողմից կանգնեցրած Վրաստանի դրոշը հեռացվել է, ուստի այդ հարցով իրենց բողոքն ուղղված է նաև Վրաստանի կառավարությանը: