Ադրբեջանական հաքերները այսօրվան նվիրված հարձակում են իրականացրել եւ հրապարակել են 2 հազարից ավելին հայկական ֆեյսբուքյան լոգին եւ գաղտնաբառեր։ Դեռ շատերը կոտրած չեն՝ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում…
1.Գտնելու համար Ctrl F եք անում եւ որոնում ձեր լոգինը։ Մի մասինը հեռախոսների համարներն են։
2.Եթե նույն գաղտնաբարը այլ տեղ եք օգտագործել, այնտեղ էլ փոխեք
3.Հիմնականում կտեսնեք մեյլ․ռու օգտատերերի։ Ամեն անգամ մի զարմացեք- պարզապես հիմնականում մեյլ․ռու է տարածված Հայաստանում եւ այդ մարդկանց են որսում։
Կարդացեք նաև
4. Ու հասկանում եք, որ պետք է շատ արագ գտնել ու փոխել, քանի չեն ներխուժել։
5. եթե արդեն կոտրել են – ֆեյսբուքից դուրս եկած վիճակում մտեք https://facebook.com/hacked եւ փորձեք վերականգնվել
6. Նամակներով եկած հղումները մի բացեք, լավ էլի։
Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ