Տնտեսությունը տուժում է ներդրումների պակասից։ Օտարերկրյա կապիտալն անգամ իշխանափոխությունից մեկ տարի անց մոտ չի գալիս հռչակված տնտեսական հեղափոխությանը։
Սա իրականում սկսել է անհանգստացնե՞լ ժամանակին Հայաստանի տնտեսությանը ներդրումային բում խոստացած Նիկոլ Փաշինյանին, թե՞ նա հերթական անգամ փորձում Է այդ գործոնը պատրվակ դարձնել՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար, դժվար է ասել։ Մի բան ամեն դեպքում ակնհայտ է՝ այն, ինչ անում է քաղաքական իշխանությունը, ամենևին էլ ներդրումների օգտին չէ։ Զարմանալի է, որ այդքանից հետո վարչապետը Հայաստանի տնտեսության ամենամեծ մարտահրավերը համարում է օտարերկրյա ներդրումները:
«Ամենամեծ մարտահրավերը, որ այսօր ունենք տնտեսությունում, իհարկե, օտարերկրյա ներդրումներն են։ Մենք ամեն ինչ անում ենք՝ մեր երկիրն օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ գ դարձնելու համար»,– Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետը։
Թե անցած մեկ տարում ինչ է արել քաղաքական իշխանությունը Հայաստանն արտաքին կապիտալի համար գրավիչ դարձնելու նպատակով, հայտնի իրողություն է. իշխանափոխությունից հետո տնտեսական հատվածի մասնակիցները, այդ թվում՝ օտարերկրյա կապիտալով ընկերությունները, մշտապես գտնվել են լարվածության մեջ։ Ու եթե այսօր Հայաստանի տնտեսության ամենամեծ մարտահրավերը ներդրումներն են, ապա անկումային արդարադատությունը չէ, որ պետք է փրկի իրավիճակը։ Ներդրումների չլինելու պատճառները բոլորովին այլ տեղ են։ Վարչապետը դրանք պետք է փնտրի առաջին հերթին՝ իր գործողությունների մեջ, որոնք թելադրված են ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նպատակահարմարություններով։
Կարդացեք նաև
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում