ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի 2019թ. իրականացվող գնումների պլաններում բավական ուշագրավ թվեր կան։ Մասնավորապես, «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամը մեծ թվով մթերային ապրանքներ է գնել։ Ստորեւ ներկայացնում ենք մի քանիսը.
Տավարի միս – 2 տոննա – 7 մլն 500 հազար դրամ, հաց – 7500 հատ – 2 մլն 100 հազար դրամ, պանիր Լոռի -1 տոննա -1 մլն 900 հազար դրամ, կարագ – 400 կգ– 1 մլն 840 հազար դրամ, թխվածք -1 մլն 620 հազար դրամ, խոզի միս – 500 կգ -1 մլն 325 հազար դրամ, հավի միս- 1 տոննա -1 մլն 250 հազար դրամ, կաթնաշոռ – 500 կգ -1 մլն 75 հազար դրամ, հավի ձու -15 հազար հատ – 900 հազար դրամ, հավի կրծքամիս – 500 կգ – 900 հազար դրամ, բնական հյութ – 784 հազար դրամ, ձուկ – 400 կգ – 640 հազար դրամ, ջեմ տեղական – 630 հազար դրամ, թթվասեր տեղական – 625 հազար դրամ, քյուֆթա – 583 հազար դրամ, նրբերշիկ – 350 կգ – 560 հազար դրամ, կարտոֆիլ– 3.5 տոննա – 560 հազար դրամ, մածուն – 550 հազար դրամ, հավի թեւիկներ – 330 կգ – 544 հազար 500 դրամ, սեւ թեյ – 540 հազար դրամ, լոլիկ -1 տոննա 250 կգ – 500 հազար դրամ։
Սրանցից բացի կան եւս մի քանի տասնյակ մթերային ապրանքներ, որոնք նախատեսված է ձեռք բերել, սակայն ավելի նվազ գներով։
Այս ամենից զատ համալսարանը նախատեսել է նախաճաշի, ճաշի, ընթրիքի համար տարբեր փաթեթներ ձեռք բերել։
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»-ը հարցում է ուղարկել ԵՊՀ՝ հետաքրքրվելով, թե համալսարանը մթերքներն ի՞նչ նպատակով է ձեռք բերել ե. որտե՞ղ ու ե՞րբ է այն օգտագործվել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում