Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Ռոսգվարդիայի աշխատակիցներին խորհուրդ է տրվում այցելել միայն 14 պետություն, որոնց մեջ Հայաստանը չկա, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ընդ որում, Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է, որն այդ ցանկում չկա:
«Պահանջը՝ առաջնորդվել նշված ցանկով, կրում է խորհրդատվական բնույթ և ուղղված է Ռոսգվարդիայի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների կյանքի և առողջության պահպանմանը»,- ասվում է ղեկավարության կարգադրության մեջ:
Մասնավորապես, Ռոսգվարդիայի աշխատակիցներին թույլատրվել է հանգստանալ Ադրբեջանում, Բելառուսում, Վիետնամում, Ինդոնեզիայում, Ղազախստանում, Ղըրղըզստանում, Չինաստանում, Կուբայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում: Մյուս ուղղություններով «ռազմաքաղաքական, քրեածին, բնակլիմայական և սանիտարա-համաճարակային մթնոլորտը չի երաշխավորում պետգվարդիայի զորքերի աշխատակիցների և զինծառայողների անվտանգությունը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ