Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ քվեարկեցին հանուն ազգային արժեքների». ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպաններ Եժի Մարեկ Նովակովսկին եւ Տոմաշ Կնոտեն`Լեհաստանում ԵԽ ընտրությունների մասին

Մայիս 28,2019 10:43

Կիրակի օրը` մայիսի 26-ին Լեհաստանում կայացած ԵԽ ընտրությունները, ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին չի համարում եվրոընտրություններ: Դեսպանի համոզմամբ, դրանք աշնանը Լեհաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն էին:

ԵԽ-ը ընտրությունները դեսպանը մեկնաբանեց հայաստանցի լրագրողների հետ Լեհաստանի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ: Հայաստանցի լրագրողները Վարշավայում են Լեհաստանի արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան հրավերով:

Հիշեցնենք, այդ ընտրություններում մասնակցության անսպասելի ցուցանիշ գրանցվեց`43 տոկոս: Պարոն Նովակովսկին կարծում է, որ դա բավական ուշագրավ ցուցանիշ է, քանի որ աջ ուժերին թվում էր, թե իրենք հաղթել են կաթոլիկ եկեղեցուն, մինչդեռ հանրության նման մասնակցությունը եւ քվեարկության արդյունքը` 42, 4 տոկոս ձայն Լեհաստանում իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցությանը, արտահայտում են հանրային տրամադրությունները: Իսկ հանրային տրամադրությունները հօգուտ ազգային արժեքների են: Դեսպանն ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ այս ընտրություններում հատկապես ակտիվ են եղել փոքրիկ քաղաքների եւ գյուղաբնակ հասարակությունը, մինչդեռ ավանդաբար, եվրոընտրություններին մասնակցում էին մեծ քաղաքների բնակիչները: Դեսպանի կարծիքով, հանրությունը միավորվեց նաեւ ընդդեմ նորաստեղծ «Վեսնա» կուսակցության, որը հանդես է գալիս հանրային կյանքից եկեղեցուն հեռացնելու, նույնասեռականների իրավունքների առաջ մղման թեզերով: Այս կուսակցության առաջնորդ Ռոբերտ Բեդրոն հայտարարել է, որ ինքը միասեռական է:

Այլ մեկնաբանությունները`տեսանյութում

Հայաստանում Լեհաստանի առաջին դեսպան Տոմաշ Կնոտեի կարծիքով էլ, այս ընտրություններում մեծ դեր խաղաց նաեւ Լեհաստանում իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության տնտեսական ծրագիրը, որը, դեսպանի գնահատմամբ, բավական ուժեղ էր: Նկատի ունենալով այս ընտրություններում մասնակիցների սոցիալական շերտերը, դեսպանը կարծում է, որ մարդիկ նաեւ այդ պատճառով ընտրեցին իշխող ուժին, որից ակնկալում են իրենց սոցիալական խնդիրների լուծում:

Մանրամասները` տեսանյութում

Ընդհանուր առմամբ, դեսպանների կարծիքով, այս ընտրությունները ցույց տվեցին, որ Եվրոպան առայժմ իր խնդիրներով է զբաղված եւ հասարակությունները այս ընտրություններով ցույց տվեցին իրենց վերաբերմունքը կառավարություններին`նրանց մղելով առավել ներքին գործերով զբաղվելուն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031