Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանն ընդունել է Վաշինգտոնում Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի պատվիրակությանը

Մայիս 27,2019 21:12

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Վաշինգտոնում Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի պատվիրակությանը՝ Էվա Մելիսի գլխավորությամբ:

Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները։ Մասնավորապես, Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ իր աշխատանքի կարևոր ուղղություն է գործարարության պաշտպանությունը, որը իրականացվում է ինչպես գործարարների կողմից Պաշտպանին հասցեագրվող անհատական բողոքները քննարկելով, այնպես էլ համակարգային մակարդակում կանխարգելիչ քայլեր ձեռնարկելով։ Մասնավորապես, գործարարների իրավունքների պաշտպանության համար դիմումներ են հասցեագրվում Սահմանադրական դատարան, ներկայացվում են հատուկ կարծիքներ ՍԴ-ում գործարարներին առնչվող դիմումների վերաբերյալ,  մշակվում են օրենսդրական նախագծեր և այլն։

Կողմերը քննարկել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում պետության կողմից իրականացվող քայլերն ու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այդ ոլորտում։ Մասնավորապես, Արման Թաթոյանը նշել է, որ այս ոլորտում աշխատանքներն ունեն առաջնահերթ կարևորություն, քանի որ կոռուպցիան ուղիղ բացասական ազդեցություն է ունենում մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը դատական պրակտիկայի բարելավմանը և դատաիրավական բարեփոխումներին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031