Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Աջափնյակի նստավայր, դատավորների ժողովը դեռ շարունակվում է: Այս պահին ընդմիջում են հայտարարել եւ աշխատում են հայտարարության տեքստի վրա, որը հրապարակվելու է հավաքից հետո:
Նշենք, որ որոշ դատավորներ, խուսափելով լրագրողներից, դատարանից դուրս եկան հետնամուտքով:
Մեր տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է, օրինակ, հետնամուտքով դուրս գալիս, Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Նրա հետ էր նաեւ նույն դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը:
Մինչ այդ երբ դատական կարգադրիչներին հարցրեցինք՝ դատավորները կարծես հեռանում են, այլ ելք կա՞, վստահեցրին, որ չէ, միայն այն ելքն է, որտեղ կանգնած սպասում են լրագրողները:
Կարդացեք նաև
Հ.Գ. Արտուշ Գաբրիելյանն ավելի ուշ նորից Աջափնյակի դատարան մտավ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ