Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը այսօր Տուլայի «Գրան Պրիի» առաջին օրը սկրեչ մրցաձեւի եզրափակչում եզրագիծը հատեց 6-րդը: Այս մասին Aravot.am-ին մրցավայրից տեղեկացրեց հեծանվորդի մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը՝ հավելելով, որ միանգամայն գոհ է իր սանից, քանի որ սա նրա համար անցած տարի ստացած լուրջ վնասվածքից հետո առաջին լուրջ մեկնարկն է, եւ Էդգարը եզրափակչի 33 մասնակիցների պայքարում հաղթեց աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների եւ մրցանակակիրների, Ասիական խաղերի մեդալակիրների:
Վաղը Էդգար Ստեփանյանը պայքարելու է օմնիում մրցաձեւում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ