Մայիսի 27-ին՝ ՌԴ սահմանապահի օրվա նախօրեին, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունում կայացավ հանդիսավոր ընդունելություն, որին ներկա էր նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
ՀՀ ԱԱԾ տնօրենը ողջույնի ու շնորհավորանքի խոսք ուղղեց ՌԴ դաշնային անվտանգության ծառայության զինծառայողներին և շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության սահմանն ամուր պահելու և ծառայությունը պատշաճ կատարելու համար։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Վանեցյանի հրամանով ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հետ սերտ համագործակցության, սահմանների անվտանգության ապահովման գործում ակտիվ մասնակցության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության սահմանապահ մարմինների ձևավորման 101-րդ տարեդարձի առթիվ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն