Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե մոռացել է հղումը տա էդ մարդը». Դատավոր Ռշտունին՝ դատավոր Ազարյանի ատենախոսության գրագողության մասին

Մայիս 27,2019 18:55

Ինչպես հայտնել ենք, այսօր ԱԺ գիտության կրթության, մշակույթի սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկում էր կազմակերպվել  «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով: Հիմքում դատավոր Ազարյանի հետ կապված աղմուկ բարձրացրած հարցն էր:

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հայտարարել էր, որ Ալեքսանդր Ազարյանը 160 էջանոց իր ատենախոսության առնվազն 17 էջը արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու ատենախոսությունից, ընդ որում, ատենախոսության ղեկավարը երկուսի դեպքում էլ նույն մարդն է եղել:
Այսօր այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում Վազգեն Ռշտունին ասաց. «Ես Ալեքսանդր Ազարյանի գիտական աշխատանքին չեմ տիրապետում, բայց իմ իմանալով, ինչքանով տեղյակ եմ, իմ եւ Ալեքսանդր Ազարյանի գիտական ղեկավարը նույն անձնավորությունն է եղել ու այդ նույն անձնավորությունը լինելով թե՛ իմ, թե՛ նրա ղեկավարը, ես չեմ բացառում, որ մտքերի համընկնում կարող է լինել»:

Հարցին՝ խոսե՞լ եք Ազարյանի հետ՝ նա չհերքեց, որ խոսել է. «Ես Ազարյանի հետ երկար չեմ քննարկել տվյալ հարցը, որովհետեւ չեմ համարում Ալեքսանդր Ազարյանին այն  անձին, ով կօգտագործեր իմ միտքը՝ հօգուտ իրեն: Ասեմ ավելին՝ այն ժամանակ, երբ մենք դարձել ենք գիտությունների թեկնածու, ինչքան հիշում եմ, 2005-ին ես Ալեքսանդր Ազարյանին չեմ ճանաչել: Նրան ճանաչել եմ, երբ մենք միասին աշխատել ենք Երեւանի քրեական դատարանում, այսինքն, Ալեքսանդր Ազարյանը, ինձ չճանաչելով, չէր կարող իմ միտքն օգտագործել: Ես չեմ ուզում մեկնաբանել, բայց միգուցե մոռացել է հղումը տա էդ մարդը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031