Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոքանչիս անունով որեւիցե գույք չունեմ». Դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը բացահայտում է, թե ինչքան փող ունի ու ոնց է կուտակել

Մայիս 27,2019 18:14

Ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավորների ժողովն է ընթանում: Ժողովին էր շտապում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես ընդամենը 2 տարի եմ աշխատում, որեւիցե պատճառ չեմ տեսնում հրաժարական տալու»:

Լենդրուշ Հովհաննիսյանն ասաց, որ վեթթինգի ենթարկվելուն դեմ չէ. «Փոփոխությունների կարիք բոլոր համակարգերում կա: Քայլերը նախեւառաջ դատավորների սոցիալական երաշխիքների հետ կապված պետք է լինի եւ ծանրաբեռնվածությունը նվազեցվի»:

Մենք հարցրեցինք ՝դուք դատավորների գիտե՞ք, որ ցոփ ու շվայտ կյանքով են ապրում, հարստություն են կուտակել աշխատելիս, իրենց ունեցվածքը զոքանչի կամ բաջանաղի անունով են գրանցում՝ նա պատասխանեց. «Ես նման տեղեկություններ չունեմ»:

Հարցին՝ իսկ դուք ձեր կնոջ, զոքանչի անունով գրանցած գույք չունե՞ք՝ պատասխանեց. «Իմ եկամուտները հայտարարագրել եմ՝ 3 մլն դրամ եւ 3000 դոլար, որեւէ մութ կետեր չկան: Իմ տարեկան ունեցվածքը կազմել է 6 մլն դրամ, բացառապես աշխատավարձն է: Զոքանչիս անունով որեւիցե գույք չունեմ»:

Թե ինչու ժողովուրդը չի վստահում դատավորներին՝ Հովհաննիսյանն ասաց. «Կարող եք բոլոր լրագրողներով գնաք, հարցնեք՝ դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանի մոտ Մարալիկում գործեր ունենալուց ի՞նչ տպավորություն եք ստացել, կամ որեւիցե կերպ կարողացե՞լ եք նիստից դուրս միակողմանի հանդիպել, կամ շփվել»:

Հարցրեցինք՝ ասացիք երկու տարի եմ աշխատում, այն մեկ տարվա ընթացքում, որ աշխատել եք նախկին իշխանությունների հետ, զանգերով, պատվերով որոշումներ չե՞ք կայացրել, նա ի պատասխան վստահեցրեց. «Չի եղել ինձ զանգ, հավատացնում եմ»:

Նա պատմեց, որ մամուլն իր մասին տեղեկություն էր հրապարակել, թե իր հայրը Մալաթիա Սեբաստիայի նախկին դատավոր Հրաչյա Հովհաննիսյանն է ու վստահեցրեց, որ իր հայրը դատավոր չի եղել, աշխատել է Արմավիրի քաղաքապետարանում՝ որպես վարորդ: Ըստ նրա, եթե ժամանակին նման տեղեկությունները պատշաճ հերքվեին, բոլոր դատավորների նկատմամբ նման վերաբերմունք չէր ձեւավորվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031