Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը քիչ առաջ եկավ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայր՝ մասնակցելու դատավորների ժողովին:
Նա հարցին՝ լուրեր կան, որ այս նիստի ավարտից հետո շատ դատավորներ պատրաստվում են հրաժարականի դիմումներ գրել, ունե՞ք նման մտադրություն, պատասխանեց. «Չէ, ինչի՞ պիտի ունենամ»:
Մեր դիտարկմանը, չունե՞ք նման մտադրություն՝ հետեւելով Նիկոլ Փաշինյանի կոչին նաեւ՝ նա ի պատասխան ասաց. «Նիկոլ Փաշինյանի կոչը, ըստ իս…մի հատ անջատեք, էլի, ընենց բաներ եք հարցնում, ժողովուրդ ջան»,- ասաց նա եւ ձեռքով այն հեռախոսը, որով նկարահանում էինք ուղիղ եթերում, իջեցրեց դեպի գետին՝ իրենից հեռու տանելով:
Կարդացեք նաև
Հորդորեցինք մեր աշխատանքային գործիքին չդիպչել, ձեռք չտալ: Նա ձեռքով փակեց նաեւ մեր տեսախցիկը:
Նա ասաց, որ իրենք քրեական գործեր քննող դատավորներ չեն, ընդամենը ալիմենտի պարտավորությունների եւ նման հարցեր են քննում: Նա վստահեցրեց, որ ի վնաս ժողովրդի իրենք չեն աշխատում:
Դատավորների ժողովը դեռ շարունակվում է, ինչպես հայտնել ենք, այն ընթանում է դռնփակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ