Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե կան մարդիկ, որոնց ես խանգարում եմ». Դատավորների ժողովն ու նրանց թանկարժեք փոխադրամիջոցները

Մայիս 27,2019 17:32

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավորների ժողովն է ընթանում: Այն դռնփակ է, հետեւաբար լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել ժողովի ընթացքը: Մինչ ժողովը կսկսեր, մենք արձանագրեցինք թե ինչ թանկարժեք մեքենաներով են դատավորները գալիս ժողովի:

Աջափնյակի դատարանի ավտոկայանատեղիում տեղ չկա:

Սակայն որ դատավորին հարցնում ենք՝ պատրաս՞տ եք վեթթինգի, վստահեցնում են, որ այո, թաքցնելու բան չունեն:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին լրագրողների հետ զրույցում խոսեց իր ունեցվածքի մասին, Քոչարյանի գործի մասին, կալանքը փոխելու որոշման հետ կապվում էր նրա անունը: Նա ասաց. «Ես գործը քննող դատավորին չեմ ճանաչում, մտերիմ հարաբերություններ չունեմ նրա հետ, թե՛ միջնորդավորված, թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի չեմ ճանաչում, ճանաչում եմ, որպես դատավոր»: Հարցին՝ այդ դեպքում ինչպես կբացատրեք, որ մշտապես ձեր անունը կապվում է նախկին իշխանությունների հետ՝ Ռշտունին պատասխանեց. «Միգուցե մարդիկ կան թե՛ համակարգում, թե՛ համակարգից դուրս, որոնց ես խանգարում եմ: Նախկին իշխանությունների հետ բոլորը կարող են կապվել, ովքեր նշանակվել են մեկ տարի առաջ: Եթե ինձ կապում են, որովհետեւ ես էլ եմ էդ ժամանակ նշանակվել՝ կարող են կապել: Ինչ վերաբերում է նրան, թե ես էդ գործով շահագրգռվածություն ունեմ, այդ դեպքում մեր ուժային կառույցները եթե ունեն որոշակի ինֆորմացիա իմ՝ գործերի վրա ազդելու վերաբերյալ, թող հրապարակեն»:

Պատրաստվո՞ւմ է այս դատավորը հրաժարական տալ՝ Վազգեն Ռշտունին պատասխանեց, որ ինքը փորձել է լինել արդար, թե ինչքանով է արդարացված դա եղել, առաջին գնահատականը պետք է տա մամուլը՝ իրավաբանական համայնքի գնահատականի վրա հիմնված. «Եթե ես հասկանամ, որ իրավաբանական հանրությունը ինձ չի վստահում, մասնագիտական հանրությունը ինձ չի վստահում, եթե հասկանամ, որ բացասական է կարծիքը, չէի աշխատի»:

Մանրամասները՝ ավելի ուշ

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031