Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը անցած տարի ստացած ոտքի բավականին լուրջ վնասվածքից հետո առաջին պաշտոնական լուրջ մրցումում գերազանց մեկնարկ է վերցրել:
Վարկանիշային Տուլայի «Գրան Պրիում», որին մասնակցում է 10 երկրի 46 ուժեղագույն հեծանվորդներ, նրանց թվում՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ, Էդգար Ստեփանյանն իր մարզչի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ, այսօր սկրեչ մրցաձեւում 1-ին տեղով մտավ եզրափակիչ եւ մոտ երկու ժամից կպայքարի իր տիտղոսների թվաքանակն ու վարկանիշային միավորները ավելացնելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ