Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարուհի Բաթոյան. «Կառավարությունը ընտանեկան բռնության կանխարգելման գործողություններում նախաձեռնող է լինելու»

Մայիս 27,2019 17:16

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վստահեցնում է՝ կառավարությունը ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց աջակցության ուղղությամբ իրականացվող գործողություններում ոչ թե արձագանքող է լինելու, այլ նախաձեռնող: Բաթոյանը մասնակցում էր «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» խորագրով համաժողովին:

Լրագրողների հետ զրույցում Բաթոյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում դեռ բավականին շատ անելիք կա ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց աջակցության եւ խնդիրների լուծման ուղղությամբ. Այս իմաստով շատ կարեւոր է բոլոր գործընկերների համագործակցությունը: Առաջին հերթին միջգերատեսչական համագործակցությունն եմ կարեւորում, որովհետեւ սա միայն մեկ կառույցի եւ մեկ ոլորտի խնդիր չէ: 2-րդ հերթին կարեւորում եմ պետության աջակցության ծավալների մեծացումը՝ բռնության ենթարկված անձանց, ծրագրերի իրականացման եւ հանրային իրազեկության ուղղությամբ, որովհետեւ մենք պետք է կարողանանք ճանապարհներ գտնել բռնությունը վերացնելու, անհատ քաղաքացիների երջանկությունն ապահովելու, ընտանեկան համերաշխությունն ապահովելու համար»:

Ինչ վերաբերում է մեր երկրում ընտանեկան բռնության իրավիճակին, ապա նախարարն ասաց, որ չկա այնպիսի երկիր, նույնիսկ եվրոպական զարգացած երկրներ, եւ հասարակություն, որտեղ նման խնդիր չլինի. «Ընտանեկան բռնությունը խնդիր է բոլոր հասարակությունների համար: Պետությունը չի կարող աչք փակել եւ անտեսել այս խնդիրը»: Եվ այս իմաստով առաջընթացն, ըստ նախարարի, հանրային իրազեկության մեջ է:

Բաթոյանի կարծիքով՝ մեր երկրում ընտանեկան բռնության կանխարգելման գործընթացում կա դրական տեղաշարժ՝ հանրային իրազեկվածության բարձրացման եւ հավասարության գիտակցության առումով:

Նախարարի խոսքերով՝ կարեւոր են նաեւ այս ոլորտի օրենսդրական բարեփոխումները, որոնք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին եւ ՀՀ սահմանադրությանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031