«Պարզաբանեցինք, որ դա պետբյուջեի հաշվին չի լինում, երբ իմ այցը ամուսնուս հետ է լինում, դա հավելյալ գումար չի նստում պետբյուջեի վրա»,- հարցին, եթե Աննա Հակոբյանն ասում է, որ ամուսնուն ուշ-ուշ է տեսնում, դրա համար է նրա հետ շրջագայությունների գնում, հետևաբար նույն տրամաբանությամբ կարող են նաև պատգամավորների, նախարարների կանայք դա ասել, կամ նույնն էլ կարող էին անել նախկին ղեկավարների կանայք, բայց չեն արել, ասուլիսին այսպես արձագանքեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Դառնալով նախորդներին՝ ասաց. «Նախորդները չէին անում, չգիտեմ՝ ինչի չէին անում. իրենք էլ ունեին այդ հնարավորությունները, երբ իրենց ամուսինները գնում էին մի տեղ, կարող էին նստել այդ ինքնաթիռ, իրենց հետ լինեին: Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում: Մյուս կողմից ի տարբերություն նախորդների, ես նաև այդ գործունեությունն եմ վերցրել ինձ վրա: Օրինակ՝ ԱՄՆ գնացել եմ պատվիրակությամբ: Հետո Ղազախստան գնացի էլի առանց ամուսնուս: Եթե ուզում են փողերի վատնում փնտրել, ասեմ, որ, օրինակ, ԱՄՆ այցի համար ծախսել ենք 10 միլիոն դրամ, իսկ բերել ենք 755 միլիոն դրամ: Ես չեմ կարող ուղղակի որևէ տեղ գնալ, ես դրա ժամանակը չունեմ: Ես ունեմ ամուսին, երեխաներ: Ունեմ փոքրիկ երեխա, ում համար սթրես է իմ որևէ տեղ գնալը: Եթե իմ այցը օգուտ չլինի Հայաստանին, ես դա չեմ անի, ռեսուրս ու ժամանակ չեմ ծախսի դրա վրա: Եթե իմ գնալը շատ կարևոր չլինի, ես երբեք չեմ գնա»:
Աննա Հակոբյանն ասաց՝ թող ժողովուրդը որոշի, եթե այդ մշակույթն իրեն դուր չի գալիս, ինքը կդադարեցնի:
Այնուհետև ամփոփեց. «Եթե մեկ անգամ մեկն ասի՝ վնասում է այդ գործը, ես սիրով կդադարեցնեմ: Գիտեք՝ շատ սիրած աշխատանք ունեմ, կարոտում եմ, որոշել եմ հունիսն ամբողջությամբ անցկացնել «Հայկական ժամանակում», գնամ, նյութերը կարդամ, ես ունեմ իմ սիրելի աշխատանքը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ