Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարչուհի. «Ուզում եմ ինձ ճանաչեն որպես գյուղի պարզ մի աղջիկ»

Մայիս 27,2019 16:44

ՀՀ նկարիչների միությունում բացվեց Մարիամ Գալստյանի «Հայացք ներսից» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Հեղինակը ցուցահանդեսին ներկայացրեց դիմանկարների ավարտուն մի շարք: Նկարչուհին ասաց, որ սովորաբար ինքը սիրում է ներկայացնել այն շարքերը, որոնք պատրաստի են ու այդ նկարների, մտածողության, թեմայի հետ դադարել է առնչվել: Եվ միայն այդ ժամանակ կարող է հանգիստ անցնել նոր թեմաներով նկարներ ստեղծելուն:

Ցուցահանդեսի ընթացքում ելույթ ունեցավ ճարտարապետ Լևոն Իգիթյանը: «Մարիամը երիտասարդ նկարչուհի է, ում անունը մենք դեռ շատ ենք լսելու և հպարտանալու: Այժմ նրան քչերն են ճանաչում, բայց կգա ժամանակ, որ իր ցուցահանդեսներին չի հասցնի ընդունել ներկաների շնորհավորանքները »,-ասաց նա:

Առաջիկայում կկայանա նաեւ Մարիամ Գալստյանի 2-րդ անհատական ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն նկարչուհու մյուս աշխատանքները: Մարիամը ծնվել է Ներքին Գետաշեն գյուղում: «Շատ եմ ուզում այս անգամ ներկայանալ ոչ թե որպես երիտասարդ նկարչուհի, արվեստագետ, այլ ուզում եմ ուղղակի ինձ ճանաչեն որպես գյուղի պարզ մի աղջիկ, որը շատ է սիրում նկարել»,-ասաց նա:

Մերի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031