Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական հանրությունն ինձ տվյալ դեպքում քիչ կամ առհասարակ չի հետաքրքրում». Աննա Հակոբյանը՝ խաղաղության կոչի մասին

Մայիս 27,2019 16:24

«Ադրբեջանական հանրությունն ինձ տվյալ դեպքում քիչ կամ առհասարակ չի հետաքրքրում: Չգիտեմ՝ ինչ եք ուզում լսել: Այս արշավում խոսքը նրա մասին է, որ պետք է հակամարտությունը լուծվի խաղաղության ճանապարհով, որ մենք որպես կին ու մայր անկախ մեր ազգությունից, պետք է կոչ անենք բանակցային սեղանի շուրջ նստածներին երբևէ չանցնել այդ սահմանը»,- Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իրեն չի՞ մտահոգում այն, որ իր՝ խաղաղության կոչերը հաճախ ադրբեջանական մամուլում և այլ հարթակներում թուլություն են համարում:

Աննա Հակոբյանը նշեց, որ չի տեսել նման բան, որ ադրբեջանական մամուլում իր կոչերը թուլության նշան համարեն ու նշեց. «Ուղիղ հակառակը: Բայց յուրաքանչյուրը կարող է մեկնաբանել այնպես, ինչպես ինքն է ուզում: Դա չի մտահոգում ինձ, քանի որ որքան իմ դիտարկումներն են ցույց տալիս, շատ ճիշտ է ընկալվում. բոլորն են ճիշտ ընկալում այս արշավը. առավել ևս ՀՀ սահմաններից դուրս շատ են ողջունում ու կարևորում»:

Աննա Հակոբյանի ձևակերպմամբ՝ վայրկյանների հարց է պատերազմ սկսելը, իսկ դրա կանխմանն ուղղված գործողությունները երկարաժամկետ են: Բայց եթե պատերազմ լինի, սա նշանակում է, որ ոչ միայն մենք, մեր որդիները, այլ մենք՝ կանայքս, պետք է մեր ձեռքը զենքը վերցնենք ու պաշտպանենք մեր հայրենիքը»:

Հարցին՝ ադրբեջանցի պատգամավորի հարցից բացի այլ սադրանքներ եղե՞լ են, Աննա Հակոբյանն ասաց, որ այդ հարցը սադրանք չի համարում ու հավելեց. «Նորմալ չէր լինի, եթե այդտեղ գտնվելով՝ ադրբեջանցի լրագրողի տեսադաշտում հասանելի լինի ՀՀ վարչապետի տիկինը ու հարց չուղղեր: Որևէ սադրանք չի եղել: Սովորական հարց էր, որին պետք էր պատասխանել: Ի վերջո, ադրբեջանական հանրությունը նույնպես իրավունք ունի մտածել՝ ինչ ենք մենք մտածում, ինչպես մենք կուզենք իմանալ, թե ինչ են մտածում Ադրբեջանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031