Ինչպիսի՞ տեսք կունենա նորընտիր Եվրախորհրդարանը Բրեքսիթից հետո:
Եվրոպական խորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են: Մեծ Բրիտանիան, չհասցնելով ավարտել ԵՄ-ից դուրս գալու իր որոշման անհրաժեշտ գործընթացները, նույնպես մասնակցեց ընտրություններին՝ տնօրինելով 73 մանդատ:
Հետաքրքիր է, թե ինչ տեսք կունենա Եվրոպական խորհրդարանը, երբ Բրեքսիթը վերջնականորեն դառնա իրականություն:
Եվ այսպես:
Կարդացեք նաև
Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը ունի 180 մանդատ և Բրեքսիթից չի տուժի, քանի որ չունի ՄԹ-ից եկած ոչ մի պատգամավոր:
Սոցիալ-դեմոկրատներն այժմ ունեն 146 տեղ, բայց Բրեքսիթից հետո կկորցնեն 11-ը և կմնա 135-ը:
Լիբերալ-դեմոկրատները այսօրվա 109 տեղից կզրկվեն 16-ից և կդառնան 93:
Կանաչների 69 տեղից կմնա 58-ը, պահպանողական-ռեֆորմիստների 58-ից՝ 54-ը, եվրասկեպտիկների EFDD դաշինքը 54 մանդատից կպահպանի միայն 25-ը: 1 տեղ կկորցնեն նաև միավորված ձախերը:
Տեղի կունենա նաև տեղերի որոշակի վերաբաշխում այլ երկրների միջև:
Այսպիսով, Բրեքսիթի դեպքում առաջատար քաղաքական ուժերի տեսակարար կշիռը կփոխվի, ինչը իր ազդեցությունը կունենա Եվրոպական Միության քաղաքական պաշտոնների բաշխման վրա: Չմոռանանք նաև, որ այս ընթացքում խիստ հավանական են նաև առանձին կուսակցությունների տեղաշարժեր մի քաղաքական ընտանիքից մյուսը, ինչի արդյունքում ուժերի դասավորվածությունը նույնպես կարող է փոխվել:
Հայաստանը նոր պայմաններում պետք սովորի աշխատել թարմացված ԵՄ-ի հետ:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ