Շուրջ 1 ամիս է, ինչ հայտնի դարձավ, որ Լոնդոնի «Արսենալը» հանդես է գալու Եվրոպայի լիգայի եզրափակիչում, որն անցկացվելու է Բաքվում ու հարց առաջացավ՝ ադրբեջանական կողմը տալո՞ւ է համապատասխան երաշխիքներ Հենրիխ Մխիթարյան համար:
Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այդ առնչությամբ հայտարարեց, որ ԱԺ-ն սատարում է Մխիթարյանի որոշմանը՝ չմեկնել Բաքու. «Մեկնելով Բաքու՝ մեր ֆուտբոլիստը գիտակցում է, որ լինելու է մի այնպիսի մթնոլորտ, որտեղ քսենոֆոբիայի դրսեւորումներով լի տրամադրություններ են լինելու: Իմ տեղեկություններով՝ որոշակի նախապայմաններ են դրվել մեր ֆուտբոլիստի առաջ, որի մասին մեր ֆուտբոլիստը, կարծում եմ, կխոսի բացահայտ հանրության առաջ»:
Հայրապետյանն ասաց, որ այստեղ խոսքը միայն անվտանգության երաշխիքների մասին չէ, ի՞նչ կպատահեր, օրինակ` եթե Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դառնար ու բարձրացներ Հայոց եռագույն դրոշը: Նա ասաց, որ ի սկզբանե հարցը քաղաքականացված էր ու մեր ֆուտբոլիստին ընտրության առաջ են կանգնեցրել՝ ընտրել սպորտի եւ անվտանգության միջեւ ու ԱԺ-ն սատարում է Մխիթարյանի որոշմանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ