Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հույս է հայտնել, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև գործակցությունն էլ ավելի կամրապնդվի:
«Հույս ունեմ, որ էլ ավելի կամրապնդվի գործակցությունը Վրաստանի և Ադրբեջանի միջև, որը հիմնված է այնպիսի ամուր հողի վրա, ինչպիսիք են փոխըմբռնումը և հարգանքը մեր երկրների անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ասվում է Մամեդյարովի շնորհավորական նամակում՝ ուղղված Վրաստանի իր գործընկեր Դավիթ Զալկալիանիին՝ Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ:
Ըստ Մամեդյարովի՝ բարեկամական հարաբերությունները և բեղուն գործակցություն երկու երկրների միջև ծառայում են ի շահ վրացի և ադրբեջանցի ժողովուրդների բարօրության:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ