«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես համաժողովին, որին մասնակցում էր վարչապետը, նրան հայկական զարդանախշերով եւ տարազով ժիլետ նվիրեցին: Ժիլետը Գորիսի Կանանց ռեսուրսային կենտրոնի ձեռագործ աշխատանքն է: Կենտրոնի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանն ասաց. «Սա կարծես թե բրեդն է դարձել, եւ մենք սիրով այն նվիրում ենք, հուսով ենք, որ միգուցե մեկ օր վարչապետն այն կկրի»:
Իսկ հաղորդավարուհին էլ ավելացրեց. «Միգուցե մի օր պարոն վարչապետը գործնական հանդիպումներին կլինի հենց այս ժիլետով, ինչո՞ւ ոչ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ