«Արսենալի» երկրպագուները քննադատում են Քիմ Քարդաշյանին այն բանի համար, որ նա չի արտահայտվում Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելուց հրաժարվելու մասին: Երկրպագուները վստահ են, որ Քարդաշյանը իր հսկայական ազդեցությամբ կարող էր աշխարհին իրազեկել, որ Մխիթարյանը մրցաշրջանի վճռական հանդիպումը բաց է թողնում քաղաքական դրդապատճառներով:
«Արսենալի» երկրպագուները ուշադրություն են դարձրել 2016 թ. ապրիլի 24-ին Քիմի թվիթին, որտեղ նա գրել է. «Մեկ տարի անցավ այն ժամանակից, երբ քույրերս, Քլոյեն, Քանյեն, Նորթը եւ ես այցելեցինք Հայաստան եւ շատ բան իմացանք մեր ընտանիքի պատմության մասին»:
Ֆանատներից մեկը Քարդաշյանի այս գրառմանը պատասխանել է. «Դուք տեղյակ չե՞ք, որ ձեր հայ եղբայր Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի եզրափակչում չի խաղալու Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով»:
Մեկ այլ երկրպագու ավելի խիստ է արտահայտվել. «Երբ բոլորին հարմար է, թվիթներ են գրվում Հայաստանի մասին: Երբ Մխիթարյանը հայտարարեց, որ չի խաղալու ԵԼ եզրափակչում, լռություն ենք տեսնում: Դուք խայտառակում եք ձեր երկիրը»:
Կարդացեք նաև
ԵԼ եզրափակիչ հանդիպումը «Չելսիի» եւ «Արսենալի» միջեւ, կայանալու է մայիսի 29-ին, Բաքվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ