Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հունիսի 1-ին կմեկնի Իսպանիա՝ մասնակցելու այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը:
Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը թիմում ընդգրկել է 55 կգ քաշային Գեւորգ Սուքիասյանին, 60 կգ՝ Սահակ Հովհաննիսյանին, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյանին, 67 կգ՝ Հայկ Մելիքյանին, 72 կգ՝ Մալխաս Ամոյանին, 77 կգ՝ Վահե Պողոսյանին, 82 կգ՝ Կարեն Խաչատրյանին, 87 կգ՝ Հակոբ Բաղդասարյանին եւ 130 կգ՝ Սամվել Սիմոնյանին:
Հունահռոմեական ոճի ըմբիշներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայիններին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև